Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Holiday Inn հյուրանոցների ցանցը հայտարարել է Ռուսաստանից դուրս գալու մասին

22:54, երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ.
Holiday Inn հյուրանոցների ցանցը հայտարարել է Ռուսաստանից դուրս գալու մասին

Բրիտանական IHG ընկերությունը, որին պատկանում է Holiday Inn հյուրանոցների ցանցը, հայտարարել է Ռուսաստանից դուրս գալու մասին։ Այս մասին ասվում է ընկերության կայքում։

Ընկերությունը հայտնել է, որ այժմ գտնվում է Ռուսաստանում իր բոլոր գործունեությունը դադարեցնելու փուլում: Դա արվում է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների փոփոխվող ռեժիմի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի պատճառով աճող դժվարությունների պատճառով։

Holiday Inn-ը աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցերից մեկն է, որն ունի 1173 գործող հյուրանոց և ավելի քան 214000 վարձակալած սենյակ:

5936 | 0
Facebook