Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արժե՞ երեք գերատեսչական մարմին պահպանել, եթե արդյունքում պետք է լուծվի նույն բռնատեղահանված անձի խնդիրը»․ Վ․ Աթանեսյան

03:06, շաբաթ, 21 մայիսի, 2022 թ.
«Արժե՞ երեք գերատեսչական մարմին պահպանել, եթե արդյունքում պետք է լուծվի նույն բռնատեղահանված անձի խնդիրը»․ Վ․ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Ունենք N թվով բռնատեղահանվածներ։ Նրանց Y մասը Հայաստանից չի վերադարձել, Z մասը Արցախում է։ Ովքեր Հայաստանում են, նրանց հարցերով զբաղվում է Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։ Արցախում նույն խնդիրների կարգավորման համար ստեղծվել է բնակարանային հարցերի կոմիտե, վնասների փխահատուցման վարչություն։ Հիմա էլ ասում են՝ պետք է ինչ-որ հիմնադրամ ստեղծվի։ Այսինքն՝ N թվով բռանատեղահանված բնակչության Z թվով մասի սոցիալ-կենցաղային հարցերի լուծման համար Արցախում ստեղծվում է երեք գերատեսչություն։ Նրանցից ամեն մեկը, բնականաբար, ունի աշխատակազմ։ Հիմա հարց՝ բյուջեի սուղ միջոցներից արժե՞ երեք գերատեսչական մարմին պահպանել, եթե արդյունքում պետք է լուծվի նույն բռնատեղահանված անձի նույն սոցիալ-կենցաղային խնդիրը։ Ավելի լավ չէ՞ էդ բյուրոկրատիայի պահպանման ծախսերով լուծել բռնատեղանհված թեկուզ մեկ-երկու տասնյակ քաղաքացու հարց»։

3220 | 0
Facebook