Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Միջազգային

Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի բանակցությունների մեկնարկը

18:14, չորեքշաբթի, 18 մայիսի, 2022 թ.
Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի բանակցությունների մեկնարկը

Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումների քննարկումը, FT-ին հայտնել են աղբյուրները։

Չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի դեսպանները հանդիպել են՝ որպեսզի բանակցություններն սկսեն այն նույն օրը, երբ Ֆինլանդիան և Շվեդիան ներկայացրել են իրենց հայտերը, սակայն Անկարայի խոչընդոտումը դադարեցրել է ցանկացած քվեարկություն:

Նշվում է, որ դա կասկածի տակ է դնում դաշինքի՝ մեկից երկու շաբաթվա ընթացքում սկանդինավյան երկրների հայտի առաջին փուլի շուրջ ընդունման հնարավորությունը։

ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրները պետք է վավերացնեն դրանք, սակայն գործընթացը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ դաշինքն ստորագրի ընդունման արձանագրություն և պաշտոնապես հրավիրի այդ երկրներին՝ միանալ ՆԱՏՕ-ին:

«Անկարան ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ակնկալում է, որ հաշվի կառնեն Թուրքիայի ազգային անվտանգության պահանջներն ու աջակցությունն այս հարցում»,- այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` չորեքշաբթի օրը Անկարայում ելույթ ունենալով իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, հայտնում է Anadolu-ն։

«Մեր երկիրը միշտ կատարել է իր պարտավորությունները Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում։ Միևնույն ժամանակ, մեր կարծիքով, ակնկալել, որ Թուրքիան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին և միևնույն ժամանակ կաջակցի ահաբեկիչներին, առնվազն անհամապատասխանության ցուցանիշ է»,- ասել է նախագահը։

Թուրք առաջնորդն ընդգծել է, որ անվտանգության առումով ՆԱՏՕ-ի նշանակությունն արժեզրկելու փորձերն անընդունելի են։

Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի բանակցությունների մեկնարկը
| | |
4747 | 1
Facebook