Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տինկովը հայտարարել է, որ իրեն ստիպել են վաճառել բանկը

13:48, երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ.
Տինկովը հայտարարել է, որ իրեն ստիպել են վաճառել բանկը

Тинькофф բանկի հիմնադիր Օլեգ Տինկովը հայտարարել է, որ իրեն, կոպեկների դիմաց, ստիպել են վաճառել մասնաբաժինը, երբ հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին գործարարը խոսել է The New York Times-ին տված հարցազրույցում։

Նշվում է, որ Կրեմլի ներկայացուցիչները կապ են հաստատել բանկի ղեկավարության հետ և սպառնացել ազգայնացմամբ, եթե Տինկովը չվաճառի իր մասնաբաժինը։ «Ես չէի կարող սակարկել: Սա պատանդի վիճակ է. վերցնում ես այն, ինչ քեզ առաջարկում են»,- հավելել է նա:

7676 | 0
Facebook