Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեխիան Ուկրաինային է մատակարարել ՀՄՄ-ներ և T-72 տանկեր

18:48, երեքշաբթի, 05 ապրիլի, 2022 թ.
Չեխիան Ուկրաինային է մատակարարել ՀՄՄ-ներ և T-72 տանկեր

Չեխիան Ուկրաինային տրամադրել է հետևակի մարտական ​​մեքենաներ և T-72 տանկեր, երեքշաբթի ասել է Չեխիայի՝ եվրոպական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Օնդրեյ Բենեսիկը։

«Հաստատվել են չեխական հետևակի մարտական ​​մեքենաների և T-72 տանկերի (Ուկրաինա) մատակարարումները: Պաշտպանության նախարար Յանա Չերնոխովան արժանի է մեծ գովասանքի, սա այն է, ինչ այժմ իսկապես անհրաժեշտ է ծանր պայքար մղող ուկրաինական բանակին: Ես հավատում եմ, որ հնարավոր կլինի շարունակել այս առաքումները»,- գրել է Բենեսիկը Twitter-ում։

7166 | 0
Facebook