Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լատվիայի օրինակով Էստոնիան կարգելափակի Yandex -ի հավելվածները

11:06, ուրբաթ, 01 ապրիլի, 2022 թ.
Լատվիայի օրինակով Էստոնիան կարգելափակի Yandex -ի հավելվածները

Էստոնիայի կառավարությունը որոշել է ապրիլի 11-ից երկրի տարածքում արգելափակել Yandex N.V.-ը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Կայա Կալլասը, հայտնում է ERR-ը։

«Yandex N.V.-ի գործունեության արգելքը հստակ ազդանշան է տալիս, որ ռուսական հետախուզական գործակալությունների հետ համագործակցող ընկերությունները տեղ չունեն Էստոնիայում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ պատժամիջոցների պատճառով Yandex-ին կաարգելեն մի շարք ծառայություններ մատուցել Էստոնիայում, այդ թվում՝ արգելվում է ուղևորափոխադրումների ծառայություններ մատուցել Yandex.Taxi ծառայության միջոցով։

Կալլասը նաև հայտնել է, որ Էստոնիան հանդես է եկել Եվրոմիության ողջ տարածքում ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկով։

5412 | 0
Facebook