Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. համար ընդունելություն չի լինի». Թ. Թովմասյան

15:00, ուրբաթ, 11 մարտի, 2022 թ.
«ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. համար ընդունելություն չի լինի». Թ. Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրառումը. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. համար ընդունելություն չի լինի:
     Ընդունելության դադարեցման հետևանքով առաջացած խնդիրների և բուհի ընդունելությունը վերականգնելու հնարավոր տարբերակներ գտնելու վերաբերյալ հրավիրել էի աշխատանքային քննարկում: Քննարկմանը հրավիրված էին շահագրգիռ բոլոր կողմերը։
     Պետք է արձանագրել, որ ցանկացած կրթական հաստատության փակվելը մարզում անընդունելի է, և վատ հետևանք է ունենում․ անհրաժեշտ է գտնել թեկուզ իրավիճակային լուծումներ՝ այդ վերջնակետից խուսափելու համար։ Առաջարկել եմ քայլեր ձեռնարկել, մշակել առողջացման ծրագիր, ինչը իրապես կնպաստի մարզում բուհի մասնաճյուղի շարունակականության ապահովմանը: Պատրաստակամություն եմ հայտնել ինքս այցելել Եղեգնաձորի մասնաճյուղ, տեղում քննարկել բոլոր ընդունելի տարբերակները և գտնել համակարգային և կառուցողական լուծում»։

2835 | 0
Facebook