Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արսեն Թորոսյանը՝ «սեռիյ կարդինա՞լ». «Իրավունք»

09:36, ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ.
Արսեն Թորոսյանը՝ «սեռիյ կարդինա՞լ». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Առողջապահական համակարգում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ստանձնել է Առողջապահության նախարարության, այսպես ասած, «սեռիյ կարդինալի» դերակատարությունը:

Ըստ նույն աղբյուրների՝ նա է որոշում` ում, որտեղ և ինչ պաշտոնի նշանակել առողջապահական համակարգում և, ըստ էության, «դիրիժորություն» է անում, թե իր նախկին տեղակալ, այսօր արդեն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քայլերի ինչ հաջորդականությամբ` այս կամ այն հարցում ինչպիսի որոշումներ կայացնի»:

Առավել մանրամասն՝ թերթի համարում:

4434 | 0
Facebook