Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ստորագրված հայտարարությունը փաստաթուղթ է ոչնչի մասին». Ն. Հոխիկյան

11:18, շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ.
«Ստորագրված հայտարարությունը փաստաթուղթ է ոչնչի մասին». Ն. Հոխիկյան

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Եթե մեկ նախադասությամբ սահմանենք նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումը, ապա կարելի է ձևակերպել այսպես՝ Փաշինյանն ու Ալիևը գնացել էին դաս պատասխանելու։
     Իրականում Փաշինյանի «խրոխտ» հայացքի տակ թաքնված էր տեսախցիկների համար նախատեսված փորձառու պոպուլիզմը, իսկ Ալիևը հին աղվես է։
     Ստորագրված հայտարարությունը փաստաթուղթ է ոչնչի մասին, թեպետ այնտեղ կան մի քանի կարևոր դրվագներ։ Դրանցից մեկն այն է, որ սահմանագծում չի լինելու։
     Նշված է՝ իրականացնել սահմանազատում, հետագայում նաև սահմանագծում։ Այսինքն, փաստացի թշնամու զորքերը կարող են մնալ իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ թե ինչպես պիտի անցնի Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, դա անորոշ ապագայի հարց է։
     Պուտինը անորոշության մեջ իր ձեռքում է պահում Փաշինյանի ու Ալիևի սանձերը»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
| | |
4957 | 2
Facebook