Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել. «Հրապարակ»

09:12, երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ.
Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը երեկ մեծ շքախմբով այցելել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ և սպառնացել աշխատակիցներին՝ եթե մեկ մարդու նման չընտրեն Կապանի ՔՊ թեկնածուին, բոլորին կազատեն աշխատանքից: Կոմբինատում Կապան խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ են աշխատում:

Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը և ուժերը կենտրոնացրել են, որ Կապանում ռևանշի հասնեն: Այստեղ ՔՊ թեկնածուն նկարիչ Դավիթ Դանիելյանն է՝ Արայիկ Հարությունյանի սանիկը, իսկ նրա մրցակիցը երկարամյա քաղաքապետ Գևորգ Փարսյանն է, ով 2018-ին հաղթեց ՔՊ թեկնածուին, չնայած ՔՊ-ն վերելքի վրա էր»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3289 | 1
Facebook