Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատի մարզում վրաերթի ենթարկված 40-ամյա հետիոտնը տեղում մահացել է

23:24, երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ.
Արարատի մարզում վրաերթի ենթարկված 40-ամյա հետիոտնը տեղում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 60-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Ամիրխանյանին: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն նա տեղում մահացել է:
     Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

3036 | 0
Facebook