Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ցածր մասնակցություն՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին

16:24, կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ.
Ցածր մասնակցություն՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին

Շիրակի մարզում 11:00-ի դրությամբ շատ ցածր մասնակցություն է գրանցել: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից: Ընդհանուր 109453 ընտրողից 11:00-ի դրությամբ քվերակությանը մասնակցել է 4296-ը կամ 3, 92 տոկոս:

Գյումրիում ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն և դաշինք`«Հայրաքաղաք» դաշինք, «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, ՀՀԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն, «Գյումրին կռնա» դաշինք, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, «Թասիբով» դաշինք, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն՝ ընդհանուր 287 թեկնածու:

2437 | 0
Facebook