Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին դիմել է միջազգային հանրությանը

13:42, շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
Սաակաշվիլին դիմել է միջազգային հանրությանը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դիմել է միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ գերության մեջ է վրացական իշխանությունների կողմից, փոխանցում է Интерфакс-ը:

«Ինձ ձերբակալեցին հոկտեմբերի 1-ին, բայց արդեն 9 օր է՝ դատական նիստ չկա: Իմ փաստաբանին ասել են, որ առաջիկա շաբաթներին նիստ չի լինելու»,- գրել է Սաակաշվիլին՝ բանտից: Նրա խոսքով՝ դատական նիստ չնշանակելու նպատակը մեկն է՝ թույլ չտալ իրեն հրապարակային ելույթ ունենալ ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որը նախատեսված է հոկտեմբերի 30-ին: «Հուսով եմ՝ միջազգային հանրությունը ուշադրություն կդարձնի իմ ապօրինի կալանավորմանը»,- գրել է նա:

3979 | 0
Facebook