Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

«Սիրիայի հյուսիսում իրավիճակը սրվում է». Ստեփան Դանիելյան

23:42, երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ.
«Սիրիայի հյուսիսում իրավիճակը սրվում է». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբում, իրավիճակը սրվում է։ Դա Թուրքիայի համար կենսական հարց է։ Փաստորեն, եթե Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծվի, ինչպես Իրաքում, ինչին նպաստում են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ապա Թուրքիայի հարավը շրջափակվում է քրդական ինքնավարություններով, և դա լավ օրինակ է դառնում Թուրքիայի քրդերի համար, ինչպես նաև ազգային ինքնագիտակցության բարձրացմանը առիթ։
     Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, 19 միլիոն քուրդ է բնակվում, իսկ ոչ պաշտոնական՝ 25 միլիոնից ավել»:

| | |
2833 | 0
Facebook