Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքուն ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարին բողոքի նոտա է հղել

16:48, կիրակի, 01 օգոստոսի, 2021 թ.
Բաքուն ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարին բողոքի նոտա է հղել

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բաքվում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոքի նոտա հղել: Հանդիպման ընթացքում «լուրջ մտահոգություն և բողոք է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու կողմնակալ և վիրավորական հայտարարությունների համար»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշենք, որ «Կոմսոմոլկա» ռադիոկայանի եթերում Ժիրինովսկին հայտարարել էր, որ իրանցի շահ Աբբաս-Միրզան Ադրբեջանը նվիրել է Ռուսաստանին, քանի որ այնտեղ այդ ժամանակ նավթ չի եղել: Նավթը միայն տասնամյակներ հետո է հայտնաբերվել Ադրբեջանում: Նա նաև հիշեցրել է, որ Գրիբոյեդովին Թեհրանում սպանել են ադրբեջանցիները: Ժիրինովսկին նաև վստահություն է հայտնել, որ Ադրբեջանում պետական հեղաշրջում է լինելու Բայդենի ջանքերով ու բազմաթիվ ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ:

7944 | 1
Facebook