Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պորոշենկոն խոստացել է մեկ տարուց Ղրիմը վերադարձնել Ուկրաինային

14:42, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
Պորոշենկոն խոստացել է մեկ տարուց Ղրիմը վերադարձնել Ուկրաինային

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է Ղրիմը խլել Ռուսաստանից։

Այս մասին ասված է Ղրիմի թաթարներին և ուկրաինացի մահմեդականներին՝ «Կուրբան Բայրամ» տոնի կապակցությամբ ուղղված ուղերձում։

«Հավատում եմ, որ համատեղ ջանքերով, անպայման կհաղթենք ագրեսորին և Ղրիմը հետ կվերադարձնենք»,- գրել է նա՝ Facebook-ում:

Նախկին նախագահի խոսքով՝ արդեն 1 տարի անց Ղրիմն այդ տոնը կնշի Ուկրաինայի կազմում։

«Ղրիմն Ուկրաինա է»,- եզրափակել է Պորոշենկոն։

6059 | 0
Facebook