Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռուսական կապիտալով ընկերությունը՝ իշխանության թիրախում. «Ժողովուրդ»

09:00, հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ.
Ռուսական կապիտալով ընկերությունը՝ իշխանության թիրախում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեծաթիվ քննիչներ և օպերատիվ ծառայողներ երեկ ներխուժել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածք։ Նկատենք՝ թավշյա հեղափոխությունից հետո սա արդեն երկրորդ դեպքն է, որ իշխանությունները ընկնում են ռուսական կապիտալով ընկերության հետևից:

2020թ. փետրվարի 3-ին 12,5% բաժնեմաս ԶՊՄԿ-ում ձեռք է բերել ՌԴ քաղաքացի Միխայիլ Զուրաբովը։ Միխայիլ Զուբարովը ռուս քաղաքական գործիչ ու դիվանագետ է։ Կոմբինատում 7,5% բաժնեմաս ունի նաև Մհեր Պոլոսկովը, որը ձեռք է բերել 2018թ. հունիսի 20-ին:

Նշենք, որ պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետաքրքրությունը մեծացավ հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կոմբինատի բաժնետեր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը մասնակցեց արտահերթ ընտրությունների՝ Սյունիքի համայնքապետերի հետ համատեղ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6598 | 3
Facebook