Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայիթիում ձերբակալվել է նախագահի սպանության հնարավոր կազմակերպիչը

12:12, երկուշաբթի, 12 հուլիսի, 2021 թ.
Հայիթիում ձերբակալվել է նախագահի սպանության հնարավոր կազմակերպիչը

Հայիթիի իշխանությունները հայտարարել են նախագահ Ժովենել Մոիզի սպանության ենթադրյալ կազմակերպիչներից մեկի ձերբակալության մասին, հայտնել է Acento պարբերականը՝ հղում անելով Ազգային ոստիկանության գլխավոր տնօրեն Լեոն Շառլին:

«Երբ բանդիտների հարձակումը կանգնեցվել է, առաջինն, ում նրանք զանգահարել են, Էմանուել Սանոնն է եղել»,- ասել է Շառլը:

Ոստիկանապետի խոսքով՝ հանցագործության շարժառիթները քաղաքական են եղել։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն զբաղված են Սանոնի հետ շփվող մյուս 2 ենթադրյալ կազմակերպիչների որոնմամբ, նրանց անունները չեն հրապարակվում:

Հետաքննության տվյալներով՝ բժիշկ Էմանուել Սանոնը կապ է հաստատել ԱՄՆ-ում վենեսուելական անվտանգության աշխատակիցներ տրամադրող ընկերության հետ։ Այն ենթադրաբար, կազմակերպել է կոլումբիացիների հավաքագրումը, որոնց այժմ մեղադրում են Մոիզի սպանության մեջ:

Սանոնը մասնավոր չվերթով Հայիթի է ժամանել Կոլումբիայի մի քանի քաղաքացիների ուղեկցությամբ, որոնց նա վարձել է սեփական անվտանգության համար։ Նրա անձի մասին լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում։

4129 | 0
Facebook