Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ փոխարտգործնախարարն ու ՄԱԿ-ի հանձնակատարը քննարկել են ԼՂ հումանիտար խնդիրները

16:00, չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ.
ՌԴ փոխարտգործնախարարն ու ՄԱԿ-ի հանձնակատարը քննարկել են ԼՂ հումանիտար խնդիրները

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինն ու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին քննարկել են երկկողմ փոխգործակցության հեռանկարները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հումանիտար ասպեկտները և մի շարք այլ հարցեր: Հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը․ «Քննարկվել են աշխարհում փախստականների, ներքին տեղահանված անձանց և քաղաքացիություն չունեցող անձանց դրության խնդիրները, ինչպես նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հետ Ռուսաստանի փոխգործակցության հեռանկարները:
     Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հումանիտար ասպեկտներին:
     Երկու կողմն էլ հաստատել են կառուցողական և արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու նպատակաուղղվածությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

3319 | 0
Facebook