Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«է՜, դե զզվում եմ էլի, ասեցի՝ չեն հասկանում, ապուշ-ապուշ դուրս են տալիս». Լևոն Շիրինյան

23:45, չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.
«է՜, դե զզվում եմ էլի, ասեցի՝ չեն հասկանում, ապուշ-ապուշ դուրս են տալիս». Լևոն Շիրինյան

Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն այսօր՝ «Ֆակտոր»-ի եթերում հայտարարել է, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները ՀՀ-ում «5-րդ շարասյուն են»:

«Գործակալ են, թե ինչ՝ չգիտեմ, բայց քաղաքական իմաստով սա հայաստանյան քաղաքական մտածողություն չի, դա հայացք է Մոսկվայից»,- ասել է Շիրինյանը:

Հարցին, թե այդ դեպքում նման գործիչներն ինչո՞ւ են անընդհատ «հայամետ» բառն օգտագործում, Շիրինյանը պատասխանել է. «է՜, դե զզվում եմ էլի, ասեցի՝ չեն հասկանում, ապուշ-ապուշ դուրս են տալիս: Դարերից եկած բառ է, օգտագործում են էլի: Չեմ ուզում շատ բան ասել, եթե Լևոն Շանթ, Ռուբեն Տեր-Մինասյան կարդացած լինեին, եթե կարդացած լինեին Քիսինջեր, այդ բոլորը չէին խոսի»:

6663 | 1
Facebook