Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գուտերեշը կարող է երկրորդ ժամկետով մնալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

11:20, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
Գուտերեշը կարող է երկրորդ ժամկետով մնալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջարկել է ևս մեկ ժամկետով երկարաձգել կազմակերպության գլխավոր քարտուղարի Անտոնիո Գուտերեշի լիազորությունները: Համապատասխան բանաձևի ընդունման մասին հայտարարել է ԱԽ-ի գործող նախագահ, Էստոնիայի մշտական ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնը:
     «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին առաջարկել է Անտոնիո Գուտերեշին երկրորդ ժամկետով թողնել որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը»,- նշել է նա:
     Յուրգենսոնը հայտարարել է նաև, որ Գուտերեշի թեկնածության քվեարկությունը տեղի կունենա հունիսի 18-ին:

2961 | 0
Facebook