Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում ՌԴ դեսպանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում

15:45, հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
Հայաստանում ՌԴ դեսպանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում

Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտնում է. «Ս.թ. հունիսի 2-ից Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում:

Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս-Կապան ավտոճանապարհի (Որոտան, Շուռնուխ) սահմանային հատվածում տեղակայված անցակետերում ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող խնդիրների առանձնահատկություններին:

Մարզի մայրաքաղաք մուտք գործելիս Ս. Պ. Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գ. Ռ. Փարսյանը, ով դեսպանին ներկայացրել է քաղաքում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար»։

4144 | 0
Facebook