Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիան կրկին կոչ է արել դուրս բերել Ադրբեջանի զորքը ՀՀ տարածքից

19:20, երկուշաբթի, 17 մայիսի, 2021 թ.
Ֆրանսիան կրկին կոչ է արել դուրս բերել Ադրբեջանի զորքը ՀՀ տարածքից

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը կոչ է արել Բաքվին ու Երևանին պայմանավորվել հայկական տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման շուրջ: Այս մասին այսօր հայտարարել են ֆրանսիական արտգործնախարարությունում՝ ամփոփելով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հեռախոսազրույցների արդյունքները:

«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության կապակցությամբ Ժան-Իվ Լե Դրիանը հիշեցրել է Ֆրանսիայի խորը մտահոգությունը և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հանձնառությունը»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

5490 | 0
Facebook