Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մհեր Արմենիայի կուսակցությունը հայտարարություն է տարածել

00:00, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
Մհեր Արմենիայի կուսակցությունը հայտարարություն է տարածել

Երգիչ Մհեր Արմենիայի՝ Մհեր Մեսրոպյանի ղեկավարած նորաստեղծ «Ազգի ձայնը» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Ելնելով երկրում ստեղծված ռազմական պայթյունավտանգ իրավիճակի և պետական սահմանների՝ վտանգված լինելու փաստից՝ համարում ենք, որ առաջնահերթությունը պետք է տալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որը իրենից ենթադրում է մեծ ռեսուրսների վատնում և հղի է հետընտրական ցնցումներով:
     Դա կբերի անկայունություն, որը սխալ է և ոչ պետականամետ քայլ, ուստի կոչ ենք անում` դնել մի կողմ քաղաքական ամբիցիաները և լուծել պետական սահմանների անվտանգությունն ու կայունությունը և նոր անդրադառնալ ընտրություններին:
     Այլապես թշնամին բաց չի թողնի առիթը, որի արդյունքում կկորցնենք Սյունիքը, որը Հայաստանի ողնաշարն է»:

9536 | 0
Facebook