Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու լուրերը կեղծ են. ԳՇ

09:20, շաբաթ, 15 մայիսի, 2021 թ.
Ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու լուրերը կեղծ են. ԳՇ

Տարածվել է տեղեկություն «Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու» մասին։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբից հայտնել են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ավելին` բոլոր երեք ուղղություններով, որոնցով հակառակորդը մտել է հայկական տարածք, ՀՀ զինուժն ունի լիարժեք վերահսկողություն ինչպես տարածքի, այնպես էլ այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականների և նրանց ապահովման ուղիների նկատմամբ»,- հայտնել են ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից:

5179 | 0
Facebook