Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով 7 երեխա է զոհվել. նոր տվյալներ

14:00, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով 7 երեխա է զոհվել. նոր տվյալներ

Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով 7 երեխա է զոհվել, 16 մարդ վիրավորվել է, հաղորդում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Երեքշաբթի ժամը 9:30-ի սահմաններում Կազանի թիվ 175 վարժարանում հրաձգություն է տեղի ունեցել:

Ուժային կառույցների կողմից իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ:

«Հրաձգության հետևանքով 7 երեխա է զոհվել, 16 մարդ՝ վարժարանի աշակերտներից և աշխատակիցներից, վիրավոր են։ Տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։ Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու հոգեբանները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր 11 զոհի մասին:

5252 | 0
Facebook