Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հիմա եկել ես ու մտահոգ երկրացի ես խաղո՞ւմ». Քրիստ Հովսեփյան

03:04, կիրակի, 09 մայիսի, 2021 թ.
«Հիմա եկել ես ու մտահոգ երկրացի ես խաղո՞ւմ». Քրիստ Հովսեփյան

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք ու ձեր թիմակիցները համերաշխությունից եք խոսո՞ւմ, դո՛ւ, որ ուսադիրներդ վաճառեցիր 30 արծաթով։ Դո՛ւ, որ կարողացար ներքին համաձայնությունների շնորհիվ թալանչիներին փախցնել մեր երկրից։ Դո՛ւ, որ ԱՄՆ֊ում գաղտնի հանդիպում ունեցար Գագիկ Խաչատրյանի հետ և երաշխիքիներ տվեցիր, որ գա Հայաստան չի կրի իր պատիժը։ Դո՛ւ, որ նախկին ռեժիմի մութ գործերը կազմակերպողներից ես եղել։ Հիմա եկել ես ու մտահոգ երկրացի ես խաղո՞ւմ։ Ախր ա՛յ դրսի ուժերի կողմից ֆինանսավորվող պրոեկտ, դու ու քո թիմը մեր երկրի ու պետութայն խարանն եք։ Քեզ մեր քաղաքացին նմանեցնում է Դավիթ Շահնազարյանի և Գուրգեն Եղիազարյանի հետ»:

5252 | 0
Facebook