Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում զինված անձինք պատանդներ են վերցրել բանկում

14:08, ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ.
Թբիլիսիում զինված անձինք պատանդներ են վերցրել բանկում

Թբիլիսիում զինված անձինք ներխուժել են Վրաստանի բանկի մասնաճյուղ և պատանդներ վերցրել, հայտնում է

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Հարձակվողների պահանջների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։ Ուժայինները փակել են Հավլաբարի մետրոյի մոտակա կայարանի մուտքը։

«Sputnik-Վրաստան» գործակալության տեղեկություններով՝ պատանդ է վերցվել 2-4 մարդ։ Բանկի տարածքը շրջափակված է։

Թբիլիսիում զինված անձինք պատանդներ են վերցրել բանկում
4920 | 0
Facebook