Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԿԳՄՍ նախարարությունը «մտահոգված» է ՀՊՏՀ-նում կատարվող բազմակի ապօրինություններով». Ռուբեն Հայրապետյան

18:12, շաբաթ, 10 ապրիլի, 2021 թ.
ԿԳՄՍ նախարարությունը «մտահոգված» է ՀՊՏՀ-նում կատարվող բազմակի ապօրինություններով». Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ այսպես՝ ԿԳՄՍ նախարարությունը «մտահոգված» է Տնտեսագիտական համալսարանում կատարվող բազմակի ապօրինություններով, որոնք այլևս անհնար է կոծկել, և առաջարկում է դրանք վերացնել: Ապօրինությունների արձանագրումը, իհարկե, արդեն մեկ քայլ առաջ է, սակայն մի աննշան հանգամանք դեռ շփոթել են. «մտահոգվելը», «խորապես մտահոգվելը» ու «կոչ անելը» ...: Դա ԵԱՀԿ-ն էր, ԿԳՄՍ-ն չէր: Իսկ ԿԳՄՍ նախարարությունը «մտահոգվելու» փոխարեն ՀՀ օրենսդրությամբ այժմ ՊԱՐՏԱՎՈՐ է կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառել, որովհետև
     «ՊՈԱԿ-ի գործադիր մարմինը (ռեկտորը) կրում է պատասխանատվություն օրենքների պահանջները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար» (ՊՈԱԿ-ների մասին ՀՀ օրենք, հոդված 15): Իսկ օրենքների պահանջների չկատարումն արդեն հստակ արձանագրված է:
     Հ.Գ. Ես դեռ չեմ խոսում այն հսկայական վնասի մասին, որն օրենքի խախտումների և մրցույթի բացակայության հետևանքով պատճառվել է աշխատանքից զրկված արժանի դասախոսներին և ամենակարևորը՝ ուսանողներին, որոնք 2 տարի զրկվել են մրցույթի արդյունքում ընտրված դասախոսներից. այդ հարցով համապատասխան մարմիններն են զբաղվում»:

2170 | 0
Facebook