Այսօր՝ ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումից հետո, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը դիմելով դատավորներին և ԱԺ դահլիճում գտնվող Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին՝ հորդորեց երկրում արդարադատություն հաստատել։
«Էս մարդը էրկու օր վիրավորեց բոլորին, էշի տեղ դրեց բոլորին անամոթաբար՝ վիրավորելով ձեզ, բոլոր դատավորներին․․․ Դուք եք ընտրել նրան»,- ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հասցեին զայրացած ասաց պատգամավորը։