Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մյուս թեկնածուին ծանոթ չեմ եղել, բայց սիմպատիաս շատ ա բռնել»․ Նիկոլայ Բաղդասարյան

12:15, հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ.
«Մյուս թեկնածուին ծանոթ չեմ եղել, բայց սիմպատիաս շատ ա բռնել»․ Նիկոլայ Բաղդասարյան

Այսօր՝ ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումից հետո, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ դատավորի թեկնածուներից Արմեն Հայկյանցին անձամբ չի ճանաչել և միայն ԱԺ-ում որպես դատավորի թեկնածու ներկայանալիս է ծանոթացել։

«Ճիշտ ա մյուս թեկնածուի հետ այդքան լավ հարաբերության մեջ չեմ եղել, այստեղ եմ ծանոթացել, բայց անկեղծ եմ ասում, սիմպատիաս շատ ա բռնել, իսկ մեր մյուս գործընկերոջը, երկար տարիների փորձ ունենալով, երաշխավորում եմ՝ որպես լավ իրավաբանի, լավ գիտակի։ Շատ դժվար կլինի ընտրություն կատարել, բայց, ցավոք սրտի, պետք է մեկին ընտրենք»,- ասաց պատգամավորը։

«Մյուս թեկնածուին ծանոթ չեմ եղել, բայց սիմպատիաս շատ ա բռնել»․ Նիկոլայ Բաղդասարյան
2378 | 0
Facebook