Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլում մեկնաբանել են Բայդենի՝ Ղրիմի վերաբերյալ հայտարարությունները

17:15, երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ.
Կրեմլում մեկնաբանել են Բայդենի՝ Ղրիմի վերաբերյալ հայտարարությունները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը «երբեք չի ճանաչի Ղրիմի այսպես կոչված բռնակցումը», հայտարարել է, որ դա վերամիավորման օրինական որոշում է եղել:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ռուսական տարածք և կշարունակի աշխատել ՌԴ-ին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ Ուկրաինայում դրսևորած ագրեսիայի համար: Բայդենը նաև հայտարարել է, որ Ղրիմը Ուկրաինա է։
     «Հասկանում եք, Ղրիմի բռնակցումն իսկապես անհնար է ճանաչել։ Ոչ ոք բռնակցման մասին չի խոսում, քանի որ Ղրիմի բռնակցում չի եղել: Եղել Է Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ։ Ընդ որում՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերին խիստ համապատասխան»,- պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե ԱՄՆ-ի նման դիրքորոշման դեպքում, Ռուսաստանը պատրաստ է արդյոք համագործակցել Վաշինգթոնի հետ։

5350 | 0
Facebook