Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպե՞ս են խելացի ագռավները սովորել ուտել թունավոր դոդոշներ

00:10, երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
Ինչպե՞ս են խելացի ագռավները սովորել ուտել թունավոր դոդոշներ

Ագռավների ցեղին պատկանող թռչունները (լատ. Corvus) առանձնանում են ինտելեկտի բարձր մակարդակով։ Գիտնականները նրանց մոտ ևս մեկ սուպեր-հատկություն են հայտնաբերել՝ թունավորումից խուսափելու ունակություն։
     Ավստրալիայի արևադարձային մասում բնակվում է ավստրալական ագռավը (լատ. ՝ Corvus orru): Ինչպես և ցեղի մյուս ներկայացուցիչներն, այս թռչունն ամենակեր է. նրա սննդակարգը ներառում է ձու, ձուկ, կրծողներ, մրգեր, միջատներ և սննդային թափոններ: Նրանք սնվում են նաև մակաբույծներով։ Այս թռչունների համար սննդի մեկ այլ աղբյուր է թունավոր դոդոշ ագան՝ եղեգի դոդոշը (լատ. Rhinella marinus).
     Վայրի բնության մեջ նա գրեթե թշնամիներ չունի. նրա գեղձերը բուֆոտոքսին (ալկալոիդային թույն, որը գորտն արտազատում է սթրեսի դեպքում) են արտազատում, որով դոդոշը կարող է «կրակել» գիշատչի վրա։ Այս թույնն ուժեղ ազդեցություն ունի. այն կարող է կաթված կամ սրտի կանգ առաջացնել: Սակայն ավստրալական ագռավը հատուկ մարտավարություն է մշակել, որը թույլ է տալիս խուսափել թունավորումից։
     Սկզբում թռչունը դոդոշին բռնում է այն տեղերից, որտեղից թունավոր հեղուկ չի կարող դուրս գալ՝ վերջույթներից կամ հոնքերի վերին հատվածից։ Այնուհետև ագռավը շրջում է դոդոշին և գլորում գետնի վրայով: Երբ դոդոշը սատկում է, գիշատիչը նրա մարմնի վրայից ուտում է առավել սննդարար մասերը:
     Սակայն ավստրալական ագռավների թվաքանակն այնքան էլ մեծ չէ մայրցամաքում վտանգավոր բոլոր դոդոշներին վերացնելու համար։

9151 | 0
Facebook