Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արա Սահակյանն ասում է՝ ավելի լավ էր կոռումպացված երկիր լինեինք, միայն Շուշին մերը լիներ»․ Լ․ Եղիազարյան

23:25, ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.
«Արա Սահակյանն ասում է՝ ավելի լավ էր կոռումպացված երկիր լինեինք, միայն Շուշին մերը լիներ»․ Լ․ Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վանեցյանի կուսակցության «ամենախելոք» պերսոնը` Արա Սահակյանը մտքի փայլատակում է կատարել։
     Ասում է, որ ավելի լավ էր կոռումպացված երկիր լինեինք, միայն Շուշին մերը լիներ։
     Ժամանակին Վազգեն Մանուկյանից ծեծ կերածը չի հասկացել, որ կոռումպացված ենք եղել, որի հետևանքով թալանվել է բանակը, դրա համար էլ Շուշին մերը չի։
     Համոզվում ես, որ «փրկիչները» ձախողմանը զուգահեռ
     կորցրնում են մտածելու ունակությունը»։

5317 | 2
Facebook