Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է միլիարդատեր Շելդոն Ադելսոնը

19:15, երեքշաբթի, 12 հունվարի, 2021 թ.
Մահացել է միլիարդատեր Շելդոն Ադելսոնը

87 տարեկան հասակում մահացել է միլիարդատեր, Las Vegas Sands-ի հիմնադիր Շելդոն Ադելսոնը։ Այս մասին հայտնել Է ընկերությունը։
     Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ 87-ամյա Ադելսոնը մահացել է անցած գիշեր՝ լիմֆոմայի բուժման հետ կապված բարդությունների հետևանքով։
     Forbes-ի գնահատմամբ՝ Ադելսոնն ամենահարուստ մարդկանց վարկանիշում 19-րդ հորիզանականն էր զբաղեցնում: Նրա կարողությունը գնահատվում է 35 մլրդ դոլար: Միլիարդատիրոջը պատկանում են Լաս Վեգասի, Չինաստանի և Սինգապուրի խաղատներն ու առողջարանները:

8319 | 0
Facebook