Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյան զույգի քաղաքական ուղին ուղեկցվում է մահերով»․ Միքայել Մինասյան

20:25, հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ.
«Փաշինյան զույգի քաղաքական ուղին ուղեկցվում է մահերով»․ Միքայել Մինասյան

2020-ը մահվան տարի էր։ Մահվան, որը կարելի էր կանխել կորոնավիրուսի դեմ ոչ թե օղիով պայքարելով, այլ պրոֆեսիոնալ կերպով կառուցված բժշկական համակարգով՝ առանց պատերազմ սանձազերծելու և հայրենասերներին ակնհայտ մահվան ուղարկելու։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
     «Փաշինյանների իշխանության համար սարսափելի գին վճարեցինք. 3596 մարդու կյանք խլեց կորոնավիրուսը, իսկ 4750 կյանք ընդհատվեց Արցախում։
     Պատմության մեջ շատ են դեպքերը, երբ առաջնորդ ընտրելիս ազգը հավելյալ բեռ է ստացել չափազանց գործուն առաջին տիկին՝ Մեսալինա, Մարիա Անտուանետա, Ելենա Չաուշեսկու, Ռաիսա Գորբաչովա. այս կանայք դարձան իրենց ամուսինների արարքների հանցակիցները, պատմության մեջ մտան որպես հանցագործներ։
     Փաշինյան զույգի քաղաքական ուղին ուղեկցվում է մահերով, և ժամանակի ընթացքում նրանց ախորժակը միայն աճում է.
     Ես մի քանի անգամ նշել եմ, որ հենց Աննա Հակոբյանն է ստի այն ինդուստրիայի ճարտարապետը, որը ստեղծվել է զոհերին թաքցնելու համար։ Հենց դրանով է բացատրվում նրա՝ «Հայկական Ժամանակ»-ի ղեկավարումը։ Նրա գործառույթը մասնակցությունն է հանցագործություններին՝ դրանք թաքցնելու միջոցով։ Նրա մեթոդներն են մանիպուլյացիան, սուտն ու ցինիզմը։
     Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի հնարավոր հետնորդը (միայն Աննան կարող է ապահովել Նիկոլի կառուցած ամբողջ համակարգի լոյալությունը՝ նրա հրաժարականի դեպքում) շարունակում է հայ ժողովրդից հավաքել արյունոտ հարկը»,-գրել է նա՝ նշելով, որ այսօր հանգուցյալների հիշատակի օրն է։

12564 | 1
Facebook