Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.

Իրադարձություններ

«Չունենք որևէ դիրք, որը գտնվի սահմանագծից հետ». Տիրան Խաչատրյան

00:00, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
«Չունենք որևէ դիրք, որը գտնվի սահմանագծից հետ». Տիրան Խաչատրյան

ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Սոթքի հանքավայրում այսօր տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ կոնկրետ այս պահի դրությամբ հայկական զորքերը ՀՀ պետական սահմանի եզրագծով պաշտպանությունն ամբողջությամբ զբաղեցնում են:

«Որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր: Դրանք ճշգրտված են նաև ոչ միայն տեղագրական քարտեզներով, այլև՝ համապատասխան GPS սարքերով: Կարող եմ ասել, որ տեղեր կան, իհարկե, դա կարող է հետագայում որոշակի քննարկումների կամ անհամաձայնությունների առիթ հանդիսանալ, որ մեր զորքերը գտնվում են սահմանից բավականին առաջ: Այն խոսակցությունները, ասեկոսեները կամ տարբեր մեկնաբանությունները, որ այսօր շրջանառվում են, իրականությանը չեն համապատասխանում: Նորից եմ կրկնում՝ մենք չունենք որևէ դիրք, որը գտնվի սահմանագծից հետ»,- ասաց նա:

| | |
2283 | 0
Facebook