Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն իր վարչակազմին թույլատրել է սկսել իշխանության փոխանցումը Բայդենին

12:40, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
Թրամփն իր վարչակազմին թույլատրել է սկսել իշխանության փոխանցումը Բայդենին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ընդհանուր ծառայությունների վարչությանը (GSA) կարգադրել է «անել այն, ինչ անհրաժեշտ է»՝ կապված դեմոկրատ Ջո Բայդենին իշխանության փոխանցման առաջնային ընթացակարգերի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր CNN-ը, GSA-ն ու դրա ղեկավար Էմիլի Մերֆին Բայդենին ճանաչել են նախագահական ընտրությունների հաղթող և հայտնել են իշխանության փոխանցումն սկսելու պատրաստակամության մասին:

«Մենք շարունակելու ենք մեր պայքարը, վստահ եմ՝ հաղթելու ենք։ Այնուամենայնիվ, մեր երկրի շահերից ելնելով, ես խորհուրդ եմ տալիս, որ Էմիլի Մերֆին և նրա թիմը անեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է, նախնական ընթացակարգերի համար, և ես իմ թիմին ասել եմ նույնն անել»,- գրել Է Թրամփը Twitter-ում:

4175 | 0
Facebook