Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը խոստացել է ապահովել Ղարաբաղում գտնվող հուշարձանների և սրբավայրերի հասանելիությունը

21:45, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
Ալիևը խոստացել է ապահովել Ղարաբաղում գտնվող հուշարձանների և սրբավայրերի հասանելիությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը խոստացել է Լեռնային Ղարաբաղում գտնվող հուշարձաններին և սրբավայրերին անարգել հասանելիություն ապահովել ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի համար։

«Նույնը վերաբերում է նաև պատմական, մշակութային, կրոնական ժառանգության օբյեկտներին։ Ես խոսել եմ Իլհամ Հեյդարովիչի հետ, նա նույնպես հայտնել է, որ ադրբեջանական իշխանությունները կապահովեն ինչպես հայկական, այնպես էլ, բնականաբար, ադրբեջանական կողմի հասանելիությունը այդ կրոնական օբյեկտներին»,-հայտնել Է Պուտինը:

«Դրանցից մեկը գտնվում է ձեր վերահսկողության գոտում՝ հնագույն քրիստոնեական վանքերից մեկը։ Այստեղ նույնպես պետք է ապահովել ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների հասանելիությունը։ Պետք է այդ ամենը հաշվի առնել և կողմերի հետ շփման մեջ կարգավորել աշխատանքի անհրաժեշտ ռեժիմը»,- դիմել է Պուտինը ռուս խաղաղապահների հրամանատարին։

8605 | 0
Facebook