Արվեստագետ Սասուն Քոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տարածված Պուտինի հայտարարությունը հաստատում է, որ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի ու Ադրբեջանի մեջ հավասարակշռության հաստատումն է: Այնպես, որ ոչ մի կողմը չհաղթի, և երկու կողմն էլ շնորհակալ լինեն Պուտինին ու մնան նրանից կախված: Իսկ ավելի կոնկրետ, Պուտինը ցանկանում է, որ հայկական կողմը կորցնի որոշ տարածքներ, հետո նոր նա կմիջամտի և շփման գիծը կֆիքսվի որոշակի դիրքերում: Այսպիսով, մեր կորցրած հողերով նա լավություն է անում Ադրբեջանին, իսկ հետո երբ նա «կգա մեր փրկությանը», մեզ լավություն արած կլինի: Սա է վաղեմի կայսերական քաղաքականությունը, որը շարունակվում է այսօր: Դրանից խուսափելու համար մեզ մնում է միայն մի ելք՝ կիրառել մեր առավելագույն ուժերը մեր սեփական հնարավորություններով և թույլ չտալ տարածքային կորուստներ, մինչև թշնամին ուժասպառ լինի: Եվ երեկվա՝ վարչապետի կոչից հետո պարզ է, որ հենց այդ ուղղությամբ էլ փորձում ենք գնալ: Աստված մեզ օգնական»: