Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ է տեղակայվեն խաղաղապահներ

12:50, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ է տեղակայվեն խաղաղապահներ

Խաղաղապահները պետք է վերահսկեն հրադադարի ռեժիմի պահպանումը Լեռնային Ղարաբաղում, ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Անհրաժեշտ է տեղակայել խաղաղապահների, որոնք կերաշխավորեն, որպեսզի չսկսվեն մարտական գործողությունները»,- ասել է Լավրովը։ Ճիշտ կլինի ռուս ռազմական դիտորդներին տեղակայել Ղարաբաղի շփման գծում, բայց որոշումը Բաքվինն ու Երևանինն է, հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

28026 | 0
Facebook