Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գերմանիան չի կարող հետաքննել Նավալնիի հետ կապված միջադեպը». գերմանացի իրավաբաններ

14:05, երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
«Գերմանիան չի կարող հետաքննել Նավալնիի հետ կապված միջադեպը». գերմանացի իրավաբաններ

Գերմանական Suddeutsche Zeitung պարբերականը՝ հղում անելով քննչական շրջանակների աղբյուրներին հայտնում է, որ Գերմանիան չի կարող քրեական հետաքննություն սկսել Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցածի վերաբերյալ և որևէ մեղադրանք ներկայացնել, քանի որ միջադեպը տեղի չի ունեցել Գերմանիայի տարածքում:

Թերթի տեղեկություններով՝ նախքան կանցլեր Անգելա Մերկելի կողմից գերմանական նմուշառման ուսումնասիրության արդյունքները հրապարակելը, կառավարությունը խնդրել է իրավաբաններին պարզաբանել, թե արդյոք Գերմանիան կարո՞ղ է հետաքննություն սկսել, սակայն պատասխանը բացասական է եղել:
     Բեռլինում պնդում են, որ Ալեքսեյ Նավալնին ենթարկվել է «Նովիչոկ» խմբի թունավոր նյութի ազդեցությանը։ Նման եզրակացության են եկել Մյունխենի լաբորատորիայի ռազմական թունաբանները: Ավելի ուշ օրգանիզմում նման նյութերի առկայությունը հաստատել են Շվեդիայի և Ֆրանսիայի անկախ լաբորատորիաները:
     ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մինչ Ալեքսեյ Նավալնիի՝ Բեռլին տեղափոխվելը նրա օրգանիզմում թունավոր նյութ չի հայտնաբերվել:

3594 | 0
Facebook