Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում մեկ օրում 50 մլն դոլար է հավաքվել՝ Լենինի մարմինը գնելու համար

04:10, շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
ԱՄՆ-ում մեկ օրում 50 մլն դոլար է հավաքվել՝ Լենինի մարմինը գնելու համար

ԱՄՆ-ում մեկ օրում ավելի քան 50 մլն դոլար է հավաքվել` Մոսկվայում գտնվող դամբարանից, Վլադիմիր Լենինի մարմինը գնելու համար: Այս մասին հայտնել է նկարիչ Դևիդ Դաթունան։

Նա հստակեցրել է, որ համատեղ ներդրողներ են դարձել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիները և, նույնիսկ, այլ երկրների ներկայացուցիչները: Նախագիծը ենթադրում է Վաշինգթոնում Լենինի մարմնի համար դամբարանի կառուցում։

Ավելի վաղ, Լենինգրադի պատգամավոր Վլադիմիր Պետրովը հանդես էր եկել Մոսկվայի դամբարանում Լենինի մարմինը ռետինե կամ մոմե կրկնօրինակով փոխարինելու գաղափարով։

7793 | 0
Facebook