Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.

Միջազգային

Հայտնի է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի արժեքը

21:05, երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
Հայտնի է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի արժեքը

Ֆրանսիական ՊՍԺ-ը հայտարարել է ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի արժեքը: Հարձակվողը մտադիր է ակումբը լքել գալիք ամռանը, իսկ 21-ամյա ֆուտբոլիստին ՊՍԺ-ը գնահատել է 325 միլիոն եվրո: Բազմաթիվ այլ ակումբներ այս թիվը համարում են ուռճացված, Մադրիդի «Ռեալ»-ն, օրինակ, հայտնել է, որ Մբապեի համար պատրաստ է վճարել 100 միլիոն եվրոյից ոչ ավելի:

Նախորդ տրանսֆերին «Ռեալը» Մբապեի համար պատրաստ էր վճարել 280 միլիոն եվրո, ինչը կդառնար ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը: Այս ռեկորդն առայժմ պատկանում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, որը 2017 թվականի ամռանը «Բարսելոնայից» ֆրանսիական ակումբ եկավ 222 միլիոն եվրոյի դիմաց:

Transfermarkt.de-ի վարկածով՝ Մբապեն աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է, նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո: Նա ՊՍԺ-ի կազմում է 2017 թվականից, ակումբի կազմում 2 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 2018-ին՝ աշխարհի չեմպիոն՝ Ֆրանսիայի հավաքականի կազմում:

| | |
3797 | 0
Facebook
COMMENT.am