«Ռուսաստանում սեպտեմբերի 1-ից սկսվել է գրիպի դեմ պատվաստումների գործընթացը. արդեն մի քանի օր է, ինչ Ռուսաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար պատվաստվել գրիպի դեմ: Իսկ Հայաստանի պոլիկլինիկաները գրիպի դեմ պատվաստանյութեր դեռ չեն ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ քաղաքացիներից բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում. նրանք հետարքրվում են՝ արդյոք կարող են այս ընթացքում պատվաստվել գրիպի դեմ, թե ոչ:
Պարզվում է՝ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի պոլիկլինիկաներից փոխանցեցին, որ գրիպի դեմ պատվաստելու և գրիպի դեմ պատվաստանյութ ստանալու հետ կապված որևէ հրահանգ կամ հանձնարարական չեն ստացել նախարարությունից:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի պատասխանը ստանալու նպատակով դիմեց նաեւ Առողջապահության նախարարություն, որտեղից նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ սեզոնը դեռ չի սկսվել»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք այսօրվա թերթի համարում: