Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ծեծի ենթարկված 6-ամյա երեխան մահացել է». Գևորգ Դերձյան

21:40, երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ.
«Ծեծի ենթարկված 6-ամյա երեխան մահացել է». Գևորգ Դերձյան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավով հայտնում եմ, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծված 6-ամյա երեխան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է:

Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված էր արհեստական շնչառության սարք»։

16248 | 0
Facebook