Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար». մանրամասներ՝ Տավուշում տեղի ունեցած դեպքից

17:20, չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ.
«Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար». մանրամասներ՝ Տավուշում տեղի ունեցած դեպքից

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդը փայտով ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին. նա ձերբակալվել է, երեխաները հոսպիտալացվել են։

Նրանցից 6-ամյա երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Անմարդկային քայլի արդյունքում երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։

6949 | 0
Facebook