Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Իսրայելացի ոսկերիչը 1,5 մլն դոլար արժողությամբ ոսկե դիմակ կպատրաստի

23:50, չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ.
Իսրայելացի ոսկերիչը 1,5 մլն դոլար արժողությամբ ոսկե դիմակ կպատրաստի

Իսրայելում 18 կարատանոց սպիտակ ոսկուց և 3600 ադամանդից դիմակ կպատրաստվի։
     Դիմակի մոտավոր արժեքը կկազմի 1,5 մլն դոլար։ Դիմակի վրայի ադամանդները կլինեն երկու գույնի՝ սև և սպիտակ։ Բացի այդ, այն ապահովված կլինի բարձր որակի N99 ֆիլտրերով:
     Դիմակի պատվիրատուն ԱՄՆ-ում բնակվող չինացի գործարար է։
     «Գնորդն ունի 2 պահանջ՝ դիմակը պատրաստ լինի մինչև տարեվերջ և որ այն լինի աշխարհում ամենաթանկը»,- ասել է դիզայներ և ոսկերչական ընկերությունների սեփականատեր Իսահակ Լևին։
     Դիզայները լրագրողներին ցույց է տվել դիմակի պատրաստի հատվածները։

Ադամանդները, որոնք կպատեն թանկարժեք դիմակը, թեև անհարմարություններ կստեղծեն տիրոջ համար՝ այն կրելիս, այնուամենայնիվ, կօգնեն սեփականատիրոջը ուշադրության կենտրոնում լինել:

Ոսկերչի խոսքով՝ դիմակը կկշռի մոտավորապես 270 գրամ՝ գրեթե 100 անգամ ավելի, քան սովորական բժշկական դիմակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2,5 կիլոգրամանոց ոսկե դիմակ պատվիրած հնդիկ մեծահարուստը դրա դիմաց վճարել էր 4000 դոլար՝ վստահ չլինելով, սակայն, որ այն կորոնավիրուսից կպաշտպանի:

13411 | 0
Facebook