Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ոսկերչական իրերի համաշխարհային պահանջարկն անկում է արձանագրել

15:40, հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
Ոսկերչական իրերի համաշխարհային պահանջարկն անկում է արձանագրել

2020-ի երկրորդ եռամսյակում ոսկյա զարդերի համաշխարհային պահանջարկը նվազել է 53%-ով՝ հասնելով եռամսյակային ռեկորդային ցածր մակարդակի (251 տ ոսկի): Այս մասին տեղեկանում ենք Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) «Ոսկու պահանջարկի դինամիկան» հաշվետվությունից։ 2020-ի առաջին կիսամյակի արդյունքներով, աշխարհում զարդերի պահանջարկը նվազել է 46%-ով՝ հասնելով 572 տոննայի: Հուլիսի 27-ին ոսկու գինը հասավ իր առավելագույն արժեքին․ այն թանկացավ 1.9%-ով և մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմեց 1,935 դոլար, հետագայում ոսկու գինը կրկին բարձրացավ՝ հասնելով մինչև 1.943.93 դոլարի:

4203 | 0
Facebook