Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ

16:10, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ

Ռուսական հետախուզությունն օգտագործում է անգլալեզու կայքերը՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։ Այս մասին հայտնել են ԱՄՆ կառավարության անանուն ներկայացուցիչները:
     Պաշտոնատար անձանցից մեկի տվյալների համաձայն՝ 2020 թվականի մայիսից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում InfoRos.ru, Infobrics.org և OneWorld.press անգլալեզու կայքերը գրեթե 150 հոդված են հրապարակել համավարակին հակազդելու Ռուսաստանի հաջող փորձի և ԱՄՆ-ի անհաջողության մասին։

8209 | 0
Facebook